Ախտորոշիչ մեթոդներ
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը
Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ ինդիկատորն է: CRP խթանում է իմուն ռեակցիաները, այդ թվում նաև ֆագոցիտոզը, մասնակցում է T և B լիմֆոցիտների փոխազդեցությանը, ակտիվացնում է կոմպլեմենտի դասական համակարգը:
CRP-ն սինթեզվում է գերազանցապես հեպատոցիտներում, նրա սինթեզը խթանում են հակածինները, իմուն կոմպլեքսները, բակտերիաները, սնկերը, ինչպես նաև այն բարձրանում է վնասվածք ստանալուց 4-6 ժամ հետո: Առողջ մարդկանց մոտ CRP քանակությունը մինիմալ է: Արյան շիճուկում CRP-ի քանակի վրա չեն ազդում հորմոնները, այդ թվում նաև հղիությունը: CRP-ի քանակը արյան մեջ ունի բարձր կորելյացիա` կախված հիվանդության ակտիվությունից և փուլից: CRP կոնցենտրացիայի բարձրացումը սկսվում է բորբոքումը սկսվելուց 14-24 ժամ հետո: Այն կարող է բարձրանալ բորբոքման ժամանակ 20 և ավելի անգամ: Բարեհաջող բուժման դեպքում CRP մակարդակը իջնում է հաջորդ օրերի ընթացքում, նորմալացվում է սովորաբար 6-10-րդ օրերին: Կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի CRP քանակական որոշումը:
Սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ CRP քանակը բարձրանում է հիվանդության սկզբից 18-36 ժամ հետո: 18-20-րդ օրերին քանակը սկսում է իջնել, իսկ 30-40-րդ օրերին լինում է նորմայի սահմաններում: Ինֆարկտի ռեցիդիվների ժամանակ CRP նորից բարձրանում է: Ստենոկարդիայի ժամանակ CRP լինում է բացասական: Ապացուցված է, որ CRP կոնցենտրացիայի բարձրացումը մինչև 10մգ/լ և նորմայի վերին սահմանին մոտ գտնվելը, նույնիսկ առողջ թվացող անձանց մոտ, խոսում է աթերոսկլերոզի, սրտամկանի ինֆարկտի և թրոմբոէմբոլիաների բարձր ռիսկի մասին: Սիրտ-անոթային բարդությունների ռիսկը CRP բարձր կոնցենտրացիա ունեցող անձանց մոտ զուգահեռ մեծանում է այլ ռիսկի գործոնների հետ մեկտեղ (խոլեսթերին, ֆիբրինոգեն, հոմոցիստերին և այլն): Մի քանի պոպուլացիոն հետազոտությունների արդյունքները նպաստեցին CRP-ի` որպես սիրտ-անոթային համակարգի աթերոսկլերոզի ռիսկի գործոն հաստատմանը:
Առաջին համոզիչ տվյալները, որոնք հիմնավորում էին աթերոսկլերոզի ժամանակ CRP-ի պրոգնոստիկ դերը, ստացվել են MRFIT (Multiple Risk Factor Intervetion Trial) հայտնի հետազոտության արդյունքում: Հաստատվել է որ սրտամկանի ինֆարկտի և սրտի իշեմիկ հիվանդությունից (ՍԻՀ) մահացության ռիսկը բարձրացել է երեք անգամ այն խմբում, որտեղ CRP կոնցենտրացիան եղել է բարձր: MRFIT հետազոտության արդյունքները թույլ են տալիս CRP համարել ՍԻՀ հավելյալ գործոն` գերազանցապես ծխողների մոտ (ինֆարկտի ռիսկը 4.3 անգամ բարձրանում է) [1]:
CRP բարձր մակարդակը գործնականորեն առողջ մարդկանց մոտ ուսումնասիրվել է PHS (Physicians Health Study) հետազոտության մեջ: Պարզվել է որ առողջ մարդկանց մոտ CRP բարձր մակարդակը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի բարդությունների ռիսկը անգամ, այլ դեպքում ռիսկի աստիճանը 6 տարվա ընթացքում մնացել է անփոփոխ [2]: Հետագայում շիճուկում CRP կոնցենտրացիայի բարձր մակարդակի ուսումնասիրությունները եղել են լրացված: Women`s Health Study հետազոտության ժամանակ որոշվել է CRP բոլոր այն անձանց մոտ, ովքեր ունեցել են խոլեսթերինի բարձր մակարդակ [3]:
Monica Augsburg Cohort Study խոշոր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ՍԻՀ-ով հիվանդացությունը 50%-ով բարձր էելքային բարձր մակարդակ ունեցող անձանց մոտ [4]:
Ըստ Helsinki Heart Study պրոսպեկտիվ հետազոտության` սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդացությունը 2 անգամ բարձր է այնանձանց մոտ, ովքեր ունեն CRP-ի կոնցենտրացիայի կրկնակի բարձրացում [5]:
W. Koenig-ի կողմից (2001) արաջարկվել է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկի ստրատիֆիկացիա` կախված CRP մակարդակից`
- ցածր ռիսկ, երբ CRP կոնցենտրացիան 1մգ/դլ-ից ցածր է,
- միջին ռիսկ, երբ CRP կոնցենտրացիան 1-3մգ/դլ է,
- բարձր ռիսկ, երբ CRP կոնցենտրացիան 3 մգ/դլ-ից բարձր է :
Ինչպես երևում է, աթերոսկլերոզի ախտածագման մեջ նշանակություն ունի CRP շատ ավելի ցածր մակարդակը, ի տարբերություն ինֆեկցիոն և ռևմատիկ հիվանդությունների, երբ դիագնոստիկ նշանակություն ունեն 10մգ/դլ-ից բարձր մեծությունները [6]:
Աթերոսկլերոտիկ թիթեղիկի անկայունացման մեջ կարևոր նշանակություն ունի բորբոքումը, որն էլ հանդիսանում է սուր կորոնար համախտանիշների մորֆոլոգիական սուբստրատը: Դրա հետ կապված կարևոր նշանակություն ունի CRP որոշումը սրտի իշեմիկ հիվանդության անկայուն ձևերի ժամանակ: Ցույց է տրված, որ անկայուն ստենոկարդիայի III B դասով (ըստ E. Braunwald-ի) հիվանդների 50-70% հիվանդների մոտ նշվում է CRP քանակի բարձր մակարդակ: CRP կայուն աճը բարձրացնում է սուր կորոնար համախտանիշի ախտադարձի հավանականությունը [7]:
Ըստ L. Biasucci-ի (2001) անկայուն ստենոկարդիայով հիվանդները, որոնց մոտ CRP կոնցենտրացիան եղել է 3 մգ/դլ-ից բարձր, սրտամկանի սուր ինֆարկտի զարգացման և մահացության ռիսկը եղել է էականորեն մեծ [8]:
FRISC (Fragmin during instability in coronary artery disease) հետազոտության մեջ անկայուն ստենոկարդիայով հիվանդների մոտ, որոնք ռանդոմիզացվել էին դալտոպարինով բուժման համար, 3 տարվա հետազոտման արդյունքում մահացության բարձր ռիսկ (7.5%) նշվել է CRP բարձր մակարդակ (> է 10մգ/դլ.) ունեցող անձանց մոտ, բայց անբարենպաստ ելքի հավանականությունը (3.6%) մեծ էրդրա ավելի բարձր կոնցենտրանցիայի դեպքում (2-10մգ/դլ): CRP տրոպոնինների հետ համահավասար եղել և համարվում է անկախպրեդիկտոր սիրտ-անոթային համակարգի մահացության մեջ [9] (նկ. 1):
Նկար 1. Սիրտ-անոթային մահացությունը` կախված C-ռեակտիվ սպիտակուցի կոնցետրացիայից (FRISC հետազոտություն,Tr – տրոպոնին, օրդինատների առանցքին՝ սիրտ-անոթային մահացությունը,%)
Capture (Chimeric 7E3 antiplatelet therapy in unstable angina refractory to standard treatment) հետազոտության մեջ CRP հանդիսանում է սուր կորոնար համախտանիշի ռեցիդիվի դրդապատճառ մոտակա 6 ամիսների ընթացքում, անկախ տրոպոնինից [11]:
Ելնելով այս տվյալներից, CRP կարելի է համարել սրտամկանի սուր ինֆարկտի ռեցիդիվ առաջացնող դրդապատճառներից մեկը:
CRP քննարկվում է որպես սուր ինֆարկտի բարդություն, այդ թվում նաև սրտի պատռվածք առաջացնող հնարավոր գործոն: Ելնելով CRP պրոկոագուլյանտ ակտիվությունից` համոզիչ են S. Celik-ի և համահեղինակների (2001.թ) տվյալները, որոնք ներկայացնում եմ վիճակագրորեն հավաստի կապ CRP-ի բարձր կոնցենտրացիայի և սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ ձախ փորոքում թրոմբի ձևավորման հաճախականության միջև [12] (նկ. 2):
Նկար 2. Սրտամկանի սուր ինֆակտից հետո ձախ փորոքիթրոմբոզի հաճախականությունը՝ կախված C-ռեակտիվսպիտակուցի մակարդակից: Օրդինատների առանցքին՝ ձախփորոքի թրոմբոզի հաճախականությունը (%), աբսցիսներիառանցքին՝ CRP մակարդակը (մգ/դլ):
Մի շարք հեղինակների տվյալների համաձայն արյան պլազմայում կոնցենտրացիայի բարձր մակարդակն ասոցացվում էկորոնար անոթների ստենտավորումից և շունտավորումից հետո ռեստենոզի և սրտամկանի կրկնակի իշեմիայի բարձր հաճախականության հետ [13-14]:
C.Labarrere-ը և համահեղինակները (2002) ցույց տվեցին, որ արյան շիճուկում CRP քանակի բարձրացումը հավաստիորեն մեծացնում է սրտային տրանսպլանտատի կորոնար անոթների կլինիկորեն նշանակալի աթերոսկլերոզի զարգացման ռիսկը: Տրանսպլանտատում ՍԻՀ պրոգրեսիվում նկատել են 2 անգամ ավել այն հիվանդների մոտ, որոնց մոտ CRP կոնցենտրացիան եղել է 7.2 մգ/դլ-ից ավել համեմատած նույն ցուցանիշի ավելի ցածր մակարդակ ունեցող խմբի հետ: Բացի այդ, CRP-ի կոնցենտրացիայի բարձր մակարդակ ունեցող անձանց մոտ ավելի հաճախ են դրսևորվել սրտամկանի իշեմիայի և հետտրանսպլանտացիոն կարդիոմիոպաթիայի էպիզոդներ [15]:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ պարբերական հիվանդության ժամանակ ևս նկատվում է CRP քանակի բարձրացում [16]:
CRP քանակի տատանումները նկարագրել է նաև Օ.Մ. Վինոգրադովան: Նա ցույց է տվել, որ հետազոտության մեջ ընդգրկված 42 հիվանդներից CRP քանակը բարձր է եղել 32 հիվանդների մոտ (26-ը եղել են ամիլոիդոզով) և քանակը եղել է նորմալ միայն 10 հիվանդների մոտ: Պարբերական հիվանդության նոպայի ժամանակ CRP քանակը եղել է բարձր բոլոր հիվանդների մոտ` բացառությամբ 2-ի (առանց ամիլոիդոզի): CRP քանակի բարձր լինելը, անկախ հիվանդության փուլից, նկարագրել է նաև Shapiro-ն իր համահեղինակների հետ, Cattan-ը, Sohar-ը և համահեղինակները, Կ.Ս. Մուրադխանյանը և համահեղինակները [17]:
Ալ.Ա. Այվազյանի հետազոտություններում ապացուցված է, որ սրտամկանի ինֆարկտի հաճախականությունը որոշակի տարիքային խմբերում զգալիորեն բարձր է պարբերական հիվանդություն ունեցողների մոտ, քան նույն սեռի սիբսերի մոտ (տղամարդկանց մոտ՝ ըստկյանքի տասնամյակների. II - 0,363 համեմատ 0 % եղբայրների մոտ; III-0,418 համեմատ 0,591 %; IV - 2,312 համեմատ 0,770 %; V-5,512 համեմատ 4,106 %; կանանց մոտ. II-0,081 համեմատ 0 % քույրերի մոտ; III-0 համեմատ 0,042 %; IV-0,223 համեմատ 0 %; V-4,846 համեմատ 0,409 %) [18]:
Ելնելով վերը նկարագրվածից կարելի է հետևություն անել, որ C-ռեակտիվ սպիտակուցը պարբերական հիվանդության ժամանակ ևս հանդիսանում է ՍԻՀ զարգացման ռիսկի գործոն, և նրա մակարդակից կախված ՊՀ ժամանակ ՍԻՀ-ան, այդ թվում նաև սրտամկանի սուր ինֆարկտի կլինիկան նույնպես կարող է ունենալ որոշակի առանձնահատկություններ, որոնք ապագա ուսումնասիրությունների առարկա են:
Գրականություն
- Kuller L.H., Tracy R.P., Shaten J., Meilahn E.N. Am. J. Epidemiol., 1996; 144: 537–47.
- Ridker P.M., Cuhman M., Stampfer M.J. et al. N. Engl. J. Med., 1997; 336: 973–9.
- Ridker P.M., Henneckens C.H., Buring J.E., Rifai N. N. Engl J. Med., 2000; 342: 836–43.
- Koenig W., Sund M., Frohlich M. et al. Circulation. 1999; 99: 237–42.
- Roivainen M., Viik-Kajander M, Palosuo T et al. Circulation 2000; 101: 252–7.
- Koenig W. Ital. Heart J., 2001; 2: 157–63.
- Liuzzo G., Biasucci L.M., Gallimore L.M. et al. N. Engl. J. Med., 1994; 331: 417–24.
- Biasucci L.M., Liuzzo G., Colizzi C., Rizzello V. Ital Heart J., 2001; 2: 164–71.
- Lindahl B., Toss H., Siegebahn A. et al. N. Engl. J. Med., 2000; 343: 1139–47.
- De Winter R.J., Bholasingh R., Lijmer J.G. et al. Cardiovasc. Res., 1999; 42: 240–5.
- Heeschen C., Hamm C.W., Bruemmer J., Simoons M. J. Am. Coll. Cardiol., 2000; 35: 1535–42.
- Сelik S., Baykan M., Erdol C. et al. Clin. Cardiol., 2001; 24: 615–9.
- Buffon A., Liuzzo G., Biazucci L.M. et al. J. Am. Coll. Cardiol., 1999; 34: 1512–21.
- Milazzo D., Biasucci L.M., Luciani N. et al. Am. J. Cardiol., 1999; 84: 459–61.
- Labarrere C.A., Lee J.B., Nelson D.R. et al. Lancet, 2002; 360: 1462–7.
- Айвазян А.А. Периодическая болезнь. Ереван, 1982,.215 с.
- Виноградова О.М. Периодическая болезнь. М.: Медицина, 1973. 200 с.
- Айвазян Ал.А. Разработка эффективных методов диагностики и лечения периодической болезни. Автореф. дис. ... д.м.н. Ереван, 2004, 36 с.
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
Սկսած այն ժամանակներից, ինչ Հոջը ներդրել է շագանակագեղձի սեկստանտ բիոպսիան, բազմաթիվ հետազոտողներ ցույց են տվել, որ այն զգալի թերագնահատում է քաղցկեղը և առաջարկել են ավելի լայնածավալ`...
Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն...
Բանալի բառեր: արգանդի մարմնի քաղցկեղ, գերձայնային հետազոտություն, արգանդի խոռոչ, կանխարգելում, էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխություններ...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
![](images/calendar.png)
Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2
Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...
![](images/calendar.png)
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիվանդացության ցուցանիշ, մահացության ցուցանիշ, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ...
Ներածություն:
Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրաբուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդոխոլիթիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդներով, քանի որ ...
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն